Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ այսօր՝ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, և կոչ արեցին աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության, այս մասին հայտնում է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Նահապետյանը:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կանայք կարող են միավորել իրենց ջանքերը և ամբողջ աշխարհին ասել՝ մենք դեմ ենք Ցեղասպանությանը։ Այսօր այստեղ գալու նպատակը նաեւ անմեղ զոհերի հիշատակին տուրք մատուցելն է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։
Լուսանկարները` նրա համացանցի էջից