Ռազմավրացական ճանապարհը, որը միացնում է Ռուսաստանն Անդրկովկասի հետ, փակ է տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար ձնային սողանքների սպառնալիքի պատճառով: ԱԻՆ-ից հայտնել են, որ լեռնային ճանապարհը փակ է մինչև հատուկ հրամանը: Այժմ Վրաստանի տարածքում տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելն անհնար է վատ եղանակային պայմանների պատճառով:
Նաև փակ է Անդրկովկասյան մայրուղին, որը միացնում է Ռուսաստանն Անդրկովկասին:
«Այսպիսով՝ Կովկասյան լեռնաշղթայով մեքենաների հաղորդակցությունն այս պահին ամբողջությամբ փակված է»,- ասել են ԱԻՆ-ից:
Վարորդների համար, ովքեր արգելափակված են մնացել «Վերին Լարս» ու «Ներքին Զարամագ» անցակետերում, ԱԻՆ-ը տաքանալու համար կետեր է բացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: