
Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-29-ը նույնքանով կնվազի. այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երևանում`սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1977թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 4.90C (1933թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.60C: