Ապրիլի 5-ին պատմության մեջ տեղի են ունեցել մի շարք հիշարժան իրադարձություններ: Ներկայացնում են տարբեր տարիներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններից մի քանիսը:
Եվ այսպես` 1722 թվականին այս օրը հոլանդացի բնախույզ Յաքոբ Րոգեվեենը հայտնաբերել է Զատկի կղզին, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին: Զատկի կղզին Տրիստան դա Կունյա արշիպելագի հետ միասին հանդիսանում է աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին։ Կղզում 2012 թվականի տվյալներով բնակվում է ընդամենը 5806 մարդ:
1952 թվականի այս օրը Երևանում բացվել է հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:
2005 թվականի ապրիլի 5-ին Ասքար Աքաևը վայր է դնում Ղրղզստանի նախագահի լիազորությունները: Տարբեր տարիներ այս օրն են ծնվել մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում հայ բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրանցին, ԱՄՆ 65-րդ պետքարտուղար Քոլին Փաուելը և այլն: