ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հովանավորում է ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի մրցաշարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը: Միջոցառման կազմակերպիչն Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն է: Աջակցում է Կոկա-Կոլա ՀելլենիկԱրմենիա ընկերությունը` ըմպելիքներ ապահովելով       մասնակիցների համար:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը,  ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, Հայաստանի «Դինամո»  մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Ընթերցվեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանի ուղերձը մրցաշարի մասնակիցներին:

Պարային համարով ելույթ ունեցավ «Արաբկիր» պարային համույթը:

Մրցաշարին կմասնակցեն News.am, slaq.am կայքերի, Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, «Ավետիս» հեռուստաընկերության, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված 8 թիմերը:

Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի`

 

Խումբ A                                                                                            Խումբ B

1. Հանրային հեռուստատեսություն/Հ1/        5. Արտասահ.թղթակից.ասոցիացիա/ԱԹԱ/
2. 4-րդ իշխանություն                                         6. Mediamax
3. Ավետիս հ/ը                                                      7. Հանրային Ռադիո /Հան. Ռադիո/
4. slaq.am                                                               8. News.am

 

Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 17-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2015» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed




Լրահոս