Հռոմի պապը քննադատել է քրիստոնյաների սպանության վերաբերյալ միջազգային հանրության լռությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմում համընդհանուր քարոզի ժամանակ Ավագ ուրբաթի կապակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է խոշորագույն միջազգային կազմակերպություններին՝ քրիստոնյաների զանգվածային սպանության դեպքերի վերաբերյալ լռություն պահպանելու համար, ինչը պոնտիֆիկն անվանել է դավադրություն:

«Մենք դեռևս տեսնում ենք, թե ինչպես են մեր եղբայրներին հետապնդում, գլխատում ու խաչում հավատի համար և հաճախ մեր լուռ համաձայնությամբ»,- ասել է պոնտիֆիկը:

Հավելենք, որ տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են միացել Հռոմի պապին Քրիստոսի խաչման ծեսի հիշատակման ժամանակ:




Լրահոս