«Տոնուս»-ից տուժած բնակիչները ստորագրել են համաձայնագրերը, «Արցախբանկ»-ի տնօրենը՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը տեւական ժամանակ է, ինչ համաձայնագրեր են կնքում «Արցախբանկ»-ի հետ: «Տոնուս»-ից տուժածների խոսքով՝ տվյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո շենքի շինարարությունը 9 ամսում պետք է ավարտվի: Իսկ որպեսզի համաձայնագիրը ուժի մեջ մտնի, բոլորը պետք է այն ստորագրեն:

Սակայն երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բնակիչները բողոքում էին, որ բոլորը համաձայնագրերը ստորագրել, իսկ բանկի սեփականատերը՝ ոչ: Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը: Իսկ ընկերության կողմից խաբվել էին Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 գնորդներ:




Լրահոս