Հայը 16,5 միլիոն դոլարով Ռուսաստանում մի ողջ գյուղ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չելյաբինսկի շրջանում աճուրդի ժամանակ վաճառվել է Նորավչատկա նախկին սովտնտեսությունը ` ֆերմաների, ջերմոցի, կաթսայատան, անասունի, սարքավորումների եւ 117 բնակչություն ունեցող գերատեսչական տների հետ միասն:  Տնտեսության անշարժ եւ շարժական ողջ գույքը վաճառվել է  16,5 միլիոն ռուբլով: Այն մասին, որ գյուղը վաճառվել է, բնակիչները իմացել են, երբ Նարովչատկի նոր տերը` գործարար Սեյրան Վարագյանը, սկսել է պահանջել ազատել բնակելի տները: Ուսուցչուհի Մարինա Սվետովեցը, երբ փորձել է բանակցել վերջինիս հետ, արդյունքում  հիվանդանոց է ընկել ձեռքի ջարդվածով: Հեռուստալրագրողներին գործարարը  բողոքել է խնդիրներից եւ ցանկություն է հայտնել բանակցել բնակիչների հետ` առաջարկելով նրանց ետ գնել իրենց տները շուկայական գներով: Այս գյուղի շուկայակ գինը 850 հազար է, ով կարողացել է հեռանալ, արդեն լքել է Նարովչատկան: Մնացել են միայն երկու ընտանիք: Այժմ գործով զբաղվում է դատախազությունը:
news .am




Լրահոս