
Ապրիլի 5-ին, ժամը 13.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին, մարվել` 14.20-ին: Այրվել է 100 հակ անասնակեր: