
Հռոմի պապ Ֆրանցիսկը Սուրբ Պյոտրի հրապարակում մատուցած սուրբ պատարագի ժամանակ Ուկրաինային մաղթել է խաղաղություն: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի դեսպանատունը:
«Թող Քրիստոսի հարությունը խաղաղություն բերի սիրելի Ուկրաինային և առաջին հերթին նրանց, ովեր տառապել են ամիսներ շարունակ տևած կոնֆլիկտի արդյունքում: Թող այս երկիրը կրկին խաղաղություն գտնի»,- ցանկացել է Հռոմի Պապը:
Նշենք, որ ապրիլի 5-ը ողջ քրիստոնյա աշխարհը նշում է Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: