Սուրբ Զատիկը նշելու հետաքրքիր ավանդույթներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկը քրիստոնյա աշխարհի, կարելի է ասել, ամենասպասված տոնն է: Տարբեր երկրներում Զատիկը նշելու տարբեր ավանդույթներ կան:

Եվ այսպես՝ Անգլիայում Սուրբ Զատիկը համարվում է եկեղեցական գլխավոր տոնը: Տոնից երկու շաբաթ առաջ դպրոցներում հայտարարվում է արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ընդունված է միմյանց շոկոլադե ձվով, կոնֆետով և թխվածքաբլիթով հյուրասիրել: Իսկ տոնի ժամանակ եկեղեցի անգլիացիները գնում են նոր հագուստով:

725fb9b75472cbca693c1e96bf8297e3

Գերմանիայում բացի գունագեղ հավկիթներից, կան նաև Զատիկը խորհրդանշող  այլ սիմվոլներ: Օրինակ՝ Զատիկի նապաստակը, ով երեխաներին ներկած ձու կամ այլ բան է բերում: Հենց Գերմանիան է համարվում Զատիկի նապաստակի հայրենիքը: Մեկ այլ սիմվոլ է Զատիկի ծառը, որը զարդարված է հավկիթներով: 

06aba99b75e13f9a5b865bf93a8724da

Գերմանիայում պահպանվել է նաև հին ավանդույթ՝ ավանդական ձիերով երթը: Բավարիայում փողոցները լցվում են ձիավորներով, ովքեր գնում են եկեղեցի՝ ձիերին օրհնելու համար:

2e568be6a7275c63f4d7a07d1716145a

Ֆրանսիայում Սուրբ Զտիկի տոնի ավանդույթներն այնքան էլ չեն տարբերվում այլ երկրների ավանդույթներից: Զատիկի սեղանի գլխավոր ուտեստը համարվում է տապակած ճուտը: Իսկ տունը ֆրանսիացիները զարդարում են ժապավեններով, զանգերով և այլ հետաքրքիր զարդարանքներով:

7f7ec46be1ca63849f0a2cf1bf3e7fe7

Իսպանիայում ևս ավանդույթները շատ քիչ են տարբերվում աշխարհի տարբեր երկրների ավանդույթներից: Այնտեղ Զատիկը նշում են մեծ սեղանի շուրջ ներկած հավկիթներով և թխվածքով:

0b26284cf7246fb465211c777eff84d2

Իսկ ահա Սուրբ Զատիկի տոնից առաջ Իսպանիայում տեղի է ունենում Սեմանա Սանտա, որը նշանակում է Սուրբ Շաբաթ: Այդ ժամանակ հիմնարկների մեծ մասը փակ է լինում, իսկ մարդիկ փողոց են դուրս գալիս անսովոր հագուստներով: Այսինքն՝ բոլորը սուր ծայրերով գլխարկներ են կրում և լույսեր:

562be8e0a426ce4998f6c929772e9c67

ԱՄՆ-ում Սուրբ Զատիկի նշելու ավանդույթները շատ են, քանի որ այնտեղ ապրում են քրիստոնյա տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այդ օրը հարյուրավոր երեխաներ գալիս են Սպիտակ տուն և ներկված հավկիթներով խաղում այգում:

bd81be36db7a5cf2d39a794c14db9587

Ամերիկացիների սեղանի պարտադիր պետք է լինի խոզապուխտ, կարտոֆիլ, մրգային աղցան և բանջարեղեն: Սեղանները զարդարում են ծաղիկներով, հատկապես Զատիկի սիմվոլ համարվող լիլիայով:

7bdea5cba968db03107eb117e7984cea

de5a2b617ac35805729bfcd6349ecf60

Իսկ օրինակ Նիգերիայում Սուրբ Զատիկի տոնին Լագոս քաղաքի հրապարակում կազմակերպվում է մեծ տոնախմբություն:

2a9cd622f9254e46fe1cd3e50184c05b




Լրահոս