ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մի շարք պաշտոնյաների բնակարանները թալանելու մեջ մեղադրվող զինված ավազակախմբի գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին: Այն տեղի է ունենալու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «Բանդայի» գործը քննելու է դատավոր Մխիթար Պապոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ ավազակախմբի պարագլուխը Արտյուշա Հակոբյանն է՝ Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին: Իրավաբանների գնահատմամբ՝ բավական հետաքրքիր դատավարություն է սպասվում, քանի որ մինչ օրս նախաքննության մարմնին չի հաջողվել գտնել գողոնը. գողերը կան, պաշտոնյաներից թալանված ապրանքները՝ ոչ:




Լրահոս