«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատժել է գլխավոր թիմի ֆուտբոլիստներին անհաջող հանդիպումների համար: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ մասնագետը չեղյալ է համարել նախանշված հանգստյան օրը:
Նշենք, որ վերջին 7 խաղում «Ինտեր»-ը 3 ոչ-ոքի է խաղացել եւ 4 պարտություն է կրել: Ընդ որում, վերջին խաղում «Ինտերը» ոչ-ոքի է խաղացել «Պարմա»-ի հետ, որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, ֆինանսական ծանր խնդիրներ ունի եւ մոտ է առաջնությունը լքելուն: