Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ավանում գազի արտահոսքի և կուտակումի հետևանքով ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել էր, իսկ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էր:
Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ տուժածը մահացել է:
Նշենք, որ վերջինս այդ տանը վարձակալության հիմունքներով էր ապրում:
Լուսանկարը` shamshyan.com-ի