«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից դուրս են գրել: «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն արդեն բավարար էր նրա հիվանդանոցից դուրս գրելու համար: Տեր-Պողոսյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ նա տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել էր, իսկ այս տարվա հունվարին Երեւանում ենթարկվել վիրահատության: Սա արդեն երկրորդ վիրահատությունն էր Երեւանում:
ՍԵՐՈԲԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ