Սաուդյան Արաբիան կբարձրացնի Ասիա արտահանվող նավթի գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան մայիս ամսին կշարունակի ապրիլյան թանկացումներից հետո բարձրացնել Ասիա արտահանվող նավթի գինը՝ պահանջարկի բարելավման ֆոնին. հայտնել է Saudi Aramco ընկերությունը:

Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այս լուրերից հետո համաշխարհային շուկայում նավթի գինը սկսել է ակտիվորեն բարձրանալ. Brent տեսակի նավթի գինն աճել է 1.6%-ով, իսկ WTI-ինը ՝ 2,3%:

Սրա հետ մեկտեղ` Saudi Aramco-ն նվազեցրել է ԱՄՆ ու Եվրոպա արտահանվող վառելիքի արժեքը:

Միևնույն ժամանակ, National Iranian Oil իրանական պետական ընկերությունը ևս հայտարարել է Ասիա իր բոլոր տեսակի նավթի գների բարձրացման մասին:




Լրահոս