ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամսից ավել է, ինչ հենապատերի ամրացման աշխատանքներ են իրականացվում Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին. «Հենապատեր ենք ամրացնում, որովհետեւ մշտապես քարերի անկում է լինում, որը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթեւեկության համար: Բավական երկար ժամանակ էր, ինչ նման աշխատանքներ չէին արվել Երեւանում»: Նշենք, որ նման աշխատանքներ տարվում են նաեւ Կենդանաբանական այգի տանող ճանապարհին՝ Մյասնիկյան պողոտայում, եւ Հրազդանի կիրճում:




Լրահոս