Թուրքիայի Գազիանտեպ նահանգից թուրք լրագրող Յաշար Էլման 23 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ Facebook սոցկայքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությամբ հաղորդագրությանը «լայք» անելու համար. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Թուրքիայի նախագահի հասցեին քննադատական մեկնաբանությունը համարվել է «պաշտոնատար անձին հասցված վիրավորանք», իսկ լրագրողը, ով հավանել է այդ գրությունը, նախ դատապարտվել է 28-ամյա բանտարկության, այնուհետև պատիժը նվազեցվել է մինչև 23 ամիս, և վճռվել է այն պայմանական համարել:
«Ես պարզապես Facebook-ում օգտագործել եմ «հավանում եմ» ֆունկցիան՝ կարդալով նախագահի մասին մեկնաբանությունը: Ես ջնջել եմ իմ «լայքը» կես ժամ անց, սակայն ոստիկանությունն արդեն եկել էր ինձ մոտ: Չգիտեի, որ դա հանցագործություն է»,- ասել է Էլման DHA գործակալությանը տված հարցազրույցում:
Հավելենք, որ Թուրքիայում 2014թ. օգոստոս ամսից` նախագահ ընտրվելուց հետո ավելի քան 70 մարդ քրեական հետապնդման է ենթարկվել Էրդողանին «վիրավորելու» համար: Հարյուրավոր նման գործեր են հարուցվել նաև այն ժամանակ, երբ Էրդողանը գտնվել է երկրի վարչապետի պաշտոնին: