Ռուսաստանում ենթասպան դաժանաբար սպանել է 5 մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությանը հայտնի են դարձել ՌԴ Սարատովի մարզի Բալաշովի զորամասի ենթասպայի` գազանաբար կատարած սպանության մանրամասները: Ալեքսանդր Մակարովը հաշվեհարդար է տեսել տարեց տղամարդուց, անչափահաս աղջնակից, 46-ամյա կնոջից ու նրա 16-ամյա որդուց. տղամարդու ու աղջկա դին հայտնաբերել են հրկիզված մեքենայում, իսկ մորն ու որդունը՝ բնակարանում:

«Մայրն ու որդին ենթասպայի հարևաններն են եղել: 63-ամյա սպանված տղամարդն ամենայն հավանականությամբ, եղել է Մակարովի ծանոթը ու գումար է աշխատել տաքսի վարելով»,- հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի աղբյուրը:

Հայտնի տեղեկությունների համաձայն՝ Մակարովն Օրջոնիկիձե փողոցում սպանել է կնոջը, երիտասարդին ու աղջկան, այնուհետև` տաքսի կանչել, որպեսզի քաղաքից դուրս տանի ու թաքցնի առաջին զոհի՝ երիտասարդ աղջկա դին: Սակայն երբ տաքսու վարորդը ճանապարհին պարզել է, թե ինչ է զինվորականը տանում պարկերում, սպանել է նաև նրան: Տաքսու վարորդը դարձել է ենթասպայի 5-րդ զոհը:

Պատճառները, թե ինչու է ենթասպան սպանություն կատարել, դեռևս պարզ չեն:




Լրահոս