ՄԵՂԱԴՐՈՂԸ ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ պետք է մեկնարկեր «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը: Սակայն մեղադրողի չներկայանալու պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 2-ը:
Հիշեցնենք, որ Ս. Սուրենյանցը մեղադրվում է խարդախության մեջ (Քր. օր.-ի 178 հոդ. 2-րդ մաս): Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել եւ խարդախությամբ տիրացել է վերջինիս 508 հազ. դրամին: Տուժողը Հրազդանի բնակիչ է:




Լրահոս