
Վրաստանի Գուդուարի-Կոբի ավտոմայրուղով Մցխեթա-Մտիանետի-Լարս հատվածով, որը տանում է դեպի վրաց-ռուսական սահմանը, երթևեկությունն արգելված է վատ եղանակային պայմանների պատճառով:
Սահմանափակումները գործում են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ից մինչ 18:00-ն, հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը:
Ավտոմայրուղու 134-135-րդ կմ՝ Դարիալի կիճում, տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է: