«ԳՐԱԴԱՐԱՆԱԳՈՂԻՆ»՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային եւ ԵՊՀ գրադարաններից գողության գործով երեկվա դատական նիստը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 5-ը, քանի որ ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը դատարանից խնդրել է իրեն ապահովել նոր՝ հանրային պաշտպանով: Նա նշել է, որ պաշտպանի փոխարինումը պայմանավորված է իր ֆինանսական հնարավորությունների սղությամբ. 5 անդամից բաղկացած ընտանիքը սոցիալապես անապահով է, ունի 3 երեխա, կինն էլ չի աշխատում: Նոր պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը, ժամանակ է խնդրել գործին ծանոթանալու համար, ինչը դատարանը բավարարել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վաժա Ազարիաշվիլին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի գրապահոցից առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու համար 2010թ-ի հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանի, Դավիթ  Ղամբարյանի եւ ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ: Ե. Ղամբարյանը, Վ. Ազարիաշվիլին եւ Վ. Տրուբիցինը 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մտել են նշյալ գրադարանի գրապահոց եւ այնտեղից գողացել ընդհանուր հաշվով 7 մլն 500 հազ. ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն գրքեր:

Է. Մ.




Լրահոս