
46-ամյա ռուս մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը: Այս մասին հաղորդում է Известия-ն` հավելելով, որ ՀՖՖ-ի ներկայացուցիչները բանակցել են մարզչի հետ` առաջարկելով նրան գլխավորել հավաքականը մինչև Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը:
Նրա թեկնածությանն աջակցել է նաև «Սպարտակ»-ի խորհրդի անդամ Ձևան Չելոյանցը, ով կապի մեջ է գտնվում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Աղբյուրը հայտնում է, որ հավաքականը գլխավորելու թեկնածուներից են Վարդան Մինասյանը և Սարգիս Հովսեփյանը: