Պորոշենկոն Պուտինին առաջարկել է վերցնել Դոնբասը. Կրեմլը չի մեկնաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը չի մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, թե իբչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոյի՝ իրեն արված «Դոնբասը վերցնելու» առաջարկի մասին:

«Այնքան էլ լավ չէ, երբ այդ միջոցառման ինչ-որ մասնակիցներ պատմել են նախագահի հետ իրենց զրույցի մանրամասները: Թող դա նրանց խղճին մնա՝ ճիշմարտությունը, թե սուտն են պատմել: Իսկ ես դա ոչ մի կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել»,- ասել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այսպես է նա մեկնաբանել Forbes ամսագրում հրապարակված այն տեղեկությունը, թե ՌԴ արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության բյուրոյի անդամների հետ շփման ժամանակ Պուտինն իբրև թե պատմել է, որ Պորոշենկոն Ռուսաստանին առաջարկել է «վերցնել Դոնբասը»:




Լրահոս