ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը կայուն է»:

Ռիչարդ Կիրակոսյան panorama.am

Երազելը, անշուշտ, վնաս չէ առողջությանը, ու նման ցանկություն քաղաքականությամբ հետաքրքրվող կամ զբաղվող ցանկացած ոք հաստատ կունենա: Ցավոք, սակայն, մեր երկիրը նույնպես հարեւաններից ոչ պակաս (երբեմն էլ բոլորից ավելի շատ) ցնցվում է: Կայուն չէ ո՛չ քաղաքական դաշտը, ո՛չ տնտեսությունը, ո՛չ հանրության սոցիալական վիճակը: Իհարկե, հարեւաններն էլ բարվոք վիճակում չեն, այնտեղ էլ բազում խնդիրների ու ցնցումներ կան, բայց դա մեզ չի կարող մխիթարել: Հայտնի ճշմարտություն կա աշխարհում՝ յուրաքանչյուրի վերքը հատկապես իրեն է ցավ պատճառում:




Լրահոս