Առյուծի էգն ու որձը չկա, առյուծն առյուծ է. «Անահիտ» ջոկատի հրամանատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի տարիներին կանայք առաջին գծում մարտնչել են և այնտեղ ոչ մի առավելություն տրված չէր. կանայք մարտնչում էին տղամարդկանց հետ հավասար: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:

«Տղամարդկանց կողքը մարտնչել ենք և ապացուցել, որ հայ կինը կարող է պայքարել: Հայ կինն ընդհանրապես խաղաղ կին է, իր ընտանիքին նվիրված, սակայն այսպիսի խոսք կա «առյուծի էգն ու որձը չկա, առյուծն առյուծ է», – նշեց նա:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ պատերազմի տարիներին երանելի դրվագներ են եղել դիրքեր ազատագրելը, որը վեր է եղել ամեն ինչից: Նա հիշեց նաև, որ երբ գերի էին վերցնում, առաջին բառը, որ ասում էին նրան «на коленях перед армянской женшиной»:

«Իսկ ես բացատրում էի, որ իրենք միայն մեր դեմ չեն չոքում, այլ ամբողջ հայ կանանց», – ընդգծեց նա:  Ա. Մարտիրոսյանը նշեց, որ սահմանին ցանկացած հարձակման դեպքում տղամարդկանց կողքը հավասար լինելու են հայ կանայք:




Լրահոս