
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակշվիլին այցելելու է Բաքու՝ մասնակցելու բաց հասարակության 3-րդ համաշխարհային ֆորումին. գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Համաձայն տեղեկության՝ ֆորումին մասնակցել են շուրջ 200 երկրի նախկին նախագահներ ու վարչապետներ: Մասնավորապես` դրանք են Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը, Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Բուլղարիայի նախկին նախագահ Պյոտր Ստոյանովը և այլք: