
Ռուբլին շարունակել է աճել. դոլարը դեկտեմբեր ամսից առաջին անգամ Մոսկվայի բորսայում ընկել է 56 ռուբլուց՝ կապիտալի շուկայում դրական դինամիկայի ու նավթի գնի բարձրացման ֆոնին:
Դոլարն անկում է ապրել՝ հասնելով 55.97 ռուբլու, իսկ եվրոն, կորցնելով 65 կոպեկ, կազմել է 61.57ց ռուբլի:
Դոլարը 56 ռուբլուց նվազել է անցած տարվա դեկտեմբերի 30-ից հետո առաջին անգամ. նշում են փորձագետները: Նրանք բացատրում են ռուբլու աճը նավթի գնի բարձրացմամբ և բորսային շուկայի դրական դինամիկայով: