Տավուշի մարզի Բերդավան գյուղում ժամանակավորապես բնակվող 24-ամյա երիտասարդը ձերբակալվել էր բերդավանցի 12-ամյա աղջկան բռնաբարելու կասկածանքով: Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել 24-ամյա երիտասարդի նկատմամբ երկու ամսվա կալանքի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Բերդավանի բնակիչները հայտնեցին, որ աղջկա ընտանիքը սոցիալապես անապահով է, ապրում է գյուղից դուրս գտնվող չգործող հիմնարկության գրասենյակի տարածքում, կենցաղային ոչ բարվոք պայմաններում: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է 12-ամյա աղջկա կուսաթաղանթի խախտման փաստը: Քրգործով նախաքննությունը շարունակվում է: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվող երիտասարդի քեռին տարիներ առաջ դատապարտվել է նույն՝ բռնաբարության մեղադրանքով:
Տավուշ