![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/pic_a4edaa8dfbfde239ed0bea7cac707a6e.jpg)
Զատիկի արարողության ժամանակ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում Ռաուեն քաղաքի եկեղեցիներից մեկում փլուզվել է տանիքը: Տուժել է 14 մարդ. հայտնում է CBS News-ը:
Միջադեպը գրանցվել է մեթոդիստական եկեղեցում: Ինչպես հայտնել են եկեղեցու այցելուները, պատարագի ժամանակ նրանց վրա են սկսել ընկնել տանիքի բեկորները. փոխանցում է Associated press-ը:
Մեկ մարդ լուրջ վիրավորվել է, մնացածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպի պատճառները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ ու հրշեջներ: Ինչպես նշում է CBS News-ը, եկեղեցին ավելի քան 150 տարեկան է և գտնվում է անմխիթար վիճակում: