Ռուսաստանը բարդացնում է ներգաղթյալների համար նախատեսված թեստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մշակվել է միգրանտների համար ռուսաց լեզվի, պատմության ու մարդու իրավունքի հիմունքների մասին կոմպլեքսային թեստի առաջին բարդեցված տարբերակը:

Այս մասին «Իզվեստիային» պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում (РУДН) օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքի գծով պրոռեկտրո Անժելա Դոլժիկովան: Ռուսաստանի պատմության ու իրավունքի հիմունքների թեստում 5 նոր բաց հարցեր կհայտնվեն, որոնց պատասխաններն օտարերկացիները պետք է ինքնուրույն գրեն: Ռուսաստանում ոչ թե պարզապես աշխատել, այլ մշտական բնակություն հաստատաել ցանկացող միգրանտների համար լեքսիկական նվազագույնը մեծացվել է մինչ 1250 բառի, մինչդեռ աշխատանքային ներգաղթյալների համար սահմանը կմնա նույնը՝ 950 ռուսերեն բառ:

Ենթադրաբար նոր ձևաչափի թեստը միգրանտները կսկսեն հանձնել 2015 թ հուլիսի 1-ից:




Լրահոս