ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ քաղաքի կենտրոնական փողոցներում առկա են գծանշումներ, իսկ ծայրամասերում, օրինակ՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի երկրորդ շղթայի շենքերի փողոցների դժվարանցանելի հատվածներում, ոչ: Ի՞նչն է պատճառը, որ ծայրամասերում անտեսված վիճակ է: Չէ՞ որ դա ստեղծում է դժվարություններ ե՛ւ հետիոտների, ե՛ւ վարորդների համար:

Լիանա Կարապետյան (24 տարեկան, ուսուցչուհի )

ՊԱՏԱՍԽԱՆ. Լիանա Կարապետյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ներկայում Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են Երեւան քաղաքի վարչական շրջանների փողոցների փոսային նորոգման եւ ասֆալտածածկի ճաքալցման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն համապատասխան ճանապարհային գծանշումներ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Չնայած մեր քաղաքացիներից դեռ ոչ բոլորն են կարողանում կիրառել այդքան կարեւոր ու պարտադիր կանոնակարգը՝ հետիոտնի համար նախատեսված անցումն օգտագործելը, սակայն լավ կլիներ, որ մարդիկ, ելնելով իրենց անվտանգությունից, օգտվեին դրանից: Նաեւ ցանկալի է, որ քաղաքի բոլոր հատվածներում առանց բացառությունների գծանշումներ լինեն: Հուսանք, որ շատ շուտով բոլոր փողոցներում, հատկապես բանուկ վայրերում, կգծանշվեն հետիոտնային անցումները:




Լրահոս