ՀԱՐՑ. Ես ունեմ վթարային տուն, որը ենթակա է փլուզման: Ցանկանում եմ ամրացում կատարել, բայց ծանոթ չեմ կարգին: Խնդրում եմ ասել՝ պետությունն ինչպես կարող է ինձ ուղղորդել այս հարցում: Մի փոքր մանրամասնեք, թե ամրացում կատարելու կարգն ինչպիսին է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին, հանդես գալով որպես կառուցապատող, պարտավոր է համայնքի ղեկավարի կողմից տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման պահանջներին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի շենքի մասին տեխնիկական եզրակացության համաձայն պատվիրել բնակելի շենքի վերակառուցման կամ ուժեղացման նախագծային փաստաթղթեր:
Նշված փաստաթղթերը ներկայացնելով համայնքի ղեկավարին, համաձայն ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի N 91 որոշման, ստանալով շինարարության թույլտվություն՝ կարող է իրականացնել համապատասխան շինարարական աշխատանքներ՝ պահպանելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ը, թ եւ ժ կետերի պահանջները:
հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատասխանում շատ ստույգ ներկայացված է կարգը, թե ինչպես պետք է վարվեն այն քաղաքացիները, որոնք նման խնդրի առջեւ են հայտնվել: Լեւոն Ղազարյանին մնում է առաջնորդվել գործող կարգով՝ հետագա քաշքշուկից խուսափելու համար: