ՌԴ-ում Ցեղասպանության տարելիցի առթիվ ավելի քան 2000 միջոցառում կանցկացվի. Արա Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի 640 քաղաքներում ավելի քան 2000 միջոցառումներ կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, այս մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասել է Ռուսաստանում հայերի միության նախագահ, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

Միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ին:

Արա Աբրահամյանի խոսքերով միայն Մոսկվայում ավելի քան 30 միջոցառում կանցկացվի, որոնք նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

«640 քաղաքներ, ավելի քան 2000 միջոցառումներ: Սա ցույց է տալիս, որ մեր այդ ցավը մեզ հետ կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- հավելել է նա: Աբրահամյանը նաև նշել է, որ Ռուսաստանը մշտապես արտահայտել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պետդուման ապրիլին պատրաստվում է հայտարարություն ընդունել Հայոց ցեղասպանության քննադատությամբ:




Լրահոս