Քենիայում սոմալական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 140 ուսանող, տասնյակները վիրավորվել են:
Հարիսա քաղաքում հինգշաբթի օրը վաղ առավոտյան իսլամիստները սպանել են անվտանգության 2 աշխատակցի, պայթուցիկներ են պայթեցրել, ներխուժել են հանրակացարանի շենք ու կրակ բացել քնած ուսանողների վրա: Դրանից հետո նրանք պահանջել են ուսանողներից ցիտել հատվածներ Ղուրանից: Պատանդների մեծ մասը քրիստոնյաներ են եղել:
Կիրակի օրը՝ ապրիլի 5-ին, քենիական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել հարևան Սոմալիում «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման դիրքերին: Այս մասին, հղում կատարելով Քենիական բանակի ներկայացուցիչ Դևիդ Օբոնյոյին, հայտնում է BBC-ն:
«Ռազմական ինքնաթիռները Գեդո շրջանում ռմբակոծել են երկու ճամբար, որոնք օգտագործել են «Աշ-Շաբաբ»-ի զինյալները Քենիա ներխուժելու համար»,-նշել է խոսնակը: Այլ մանրամասներ նա չի հայտնել: