Առավոտ. Ամարասի Արթուրի բաց նամակը ՀՀ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանըև Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանինև անդրադառնալով տնտեսական խնդիրներին:
“Առավոտ”-ը ներկայացնում է Ա.Ալեքսանյանի նամակը, որում, մասնավորապես, ասված է. “Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկերև անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու և գումար վերադարձնելու (այսպես կոչվածև “ատկատի”) բիզնես վարել և նորմալ շահույթ ունենալ: Դրվածքն է այդպես, կամ պիտի լավ կապեր ունենաս վերևներում, կամ էլ պիտի վերը նշված ,ատկատըե տաս, որից հետո միայն կարող ես մտածել արտադրանքի մասին, որն էլ, իր հերթին, արդեն անորակ է, քանի որ այս ամենի հետևանքով բարձրորակ արտադրանքից գրեթե շահույթ չի մնում: Սա է պատճառը, որ գործարարին ձեռնտու է դրսից ներմուծել ամեն ինչը բարձր գներով, երկար ճանապարհածախսով, մի 10%-ըև ,ատկատովե, մի 10-ն էլև իրեն պահելով”:




Լրահոս