Հայկական ժամանակ. Սամվել Ալեքսանյանին կզրկե՞ն մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամները երեկ միաձայն վարույթ են ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի ներկայացրած դիմումը, որը պետք է քննվի երեսուն օրվա ընթացքում: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Գասպարիի դիմումը վերաբերում է,Հարսնաքարիե միջադեպի կապակցությամբ ԱԺ-ի մոտ նրա կազմակերպած միանձնյա բողոքի ակցիային, որի ժամանակ Սամվել Ալեքսանյանը Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, իսկ պատգամավորի ետեւից եկող թիկնապահը հրել եւ գետնին էր տապալել Գասպարիին: “Էթիկայի հանձնաժողովի որոշումը էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ավելի շատ հասարակական-բարոյական նշանակություն ունի: Համարվում է, որ սա պատգամավորի պատասխանատվության ձեւ է”,- ասել է էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին եւ հիշեցրել. “Կան դեպքեր, երբ պատգամավորը էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա կարող է զրկվել պատգամավորական մանդատից”:
Փաշինյանն ասել է նաեւ, որ Ալեքսանյանին ավելի լավ կամ ավելի վատ չի վերաբերվում, քան իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, եւ որ հանձնաժողովի որոշումը պետք է զերծ լինի սուբյեկտիվությունից”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս