Ժողովուրդ. Ի՞նչ կապ ունեն երկու հրդեհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության տոնին, Ավան վարչական շրջանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ բռնկվեց` այրելով մոտ 300 քմ տարածք: Իսկ դրա հաջորդ օրը դարձյալ հրդեհվեց Երևանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության շենքի տանիքը: “Ժողովուրդը” հիշեցնում է, որ ՀՀԿ-ի տանիքը մեկ անգամ էլ այրվել էր մայիսի 22-ին:
Ի՞նչ կապ ունեն այս հրդեհները միմյանց հետ, ո՞վ է դրանց հեղինակը, եթե չկա այդպիսին, կարո՞ղ էր այդքան պատահականություն միաժամանակ զուգադիպել: Սրանք հարցեր են, որ անցած 3-4 օրերի ընթացքում (ոչ էլ նախորդ հրդեհների մասով) այդպես էլ պատասխան չստացան: ՀՀ-ում չգտնվեց պետական որևէ գերատեսչություն, որ հանձն առներ` պատասխանելու, թե ինչու է հրդեհը հետապնդում իշխող կուսակցությանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը թերթի հետ զրույցում շտապել է տեղեկացնել, որ երկու հրդեհները փոխկապակցված չեն. “Իրար հետ կապ չունեն: Նվազագույնը 10-15 օր պետք է, որ նախնական տվյալներ լինեն: Փորձագիտություն է նշանակված: Հետազոտությունից հետո պարզ կլինի”: Թերթի հիշեցմամբ` Հանրապետության հրապարակում այրված փուչիկների` ամիսներ տևած փորձաքննությունից հետո հայտարարվեց, թե մեղավորը մի քաղաքացի է, որը լիցքավորել է փուչիկները: Ու գուցե իրավապահների` այլ մեղավորների չփնտրելու ալարկոտությունը պատճառ դարձավ նոր հրդեհների:




Լրահոս