
Աբովյանի քաղաքապետի թեկնածու, “Աբովյան” հեռուստաընկերության հիմնադիր, Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ “Դահրավ” ջոկատի հրամանատր Արտաշես Մեհրաբյանը “Ազատություն” ռ/կ-ին տեղեկացրել է, որ երեկ դիմել է ընտրատարածքային հանձնաժողով՝ թիվ 8, 6 և 24 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով: Կիրակի օրը Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը վերընտրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում: Նախնական տվյալներով Գուլոյանը ստացել է 10 հազար 189, իսկ Արտշես Մեհրբյանը՝ 1778 քվե: