Ժողովուրդ. ՀՀ-ից ոչ թե 17,1 մլրդ դոլար, այլ դրանից երկու անգամ ավելի է դուրս հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը “Ժողովուրդ” օրաթերթի սեպտեմբերի 13-ի (թիվ 384) համարում ասել էր, որ այս տարվա հունիսին իրեն հրավիրել էին Ամբերդ, որտեղ “զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես “Մհերի դուռ” միաբանության (օրդեն) ասպետներ: Մոտ երկու ժամ տևած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպման մասին ոչինչ չհրապարակելե: 
Օրեր անց “Հայելի”-ում Իսագուլյանը փոքր-ինչ բացել էր չակերտները` հայտնելով, որ 3-4 հազար հոգանոց “այդ ցուցակներում մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի, գեներալիտետի մասին` սկսած 1990-ականներից: Դա ՀՀ և ԼՂՀ ամբողջ իշխանական էլիտան է”: Հրապարակումից հետո իշխանական դաշտում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել:
Ինչո՞ւ մինչև վերջ չեք խոսում այդ չարաբաստիկ ցուցակի մասին, որտեղ տեղ գտած մարդիկ, 1994-ից սկսած, Հայաստանից 17,1 մլրդ դոլար են դուրս բերել: “Ժողովուրդ”-ի այս հարցին ի պատասխան` Իսագուլյանն ասել է. “Ես չեմ պատասխանի որևէ հարցի ու չեմ հասկանում, թե ինչ աժիոտաժ է սկսվել: Հայաստանը փոքր երկիր է, բոլորը միմյանց գիտեն: Այդ ինչ անհնարին կամ գաղտնի բան կա, որ ինչ-որ մեկը չգիտի”: Ի դեպ, “Մհերի դուռ” միաբանությունից առավել տեղեկացված շրջանակներից “Ժողովուրդ”-ին հայտնեցին, որ ՀՀ-ից ոչ թե 17,1 մլրդ դոլար, այլ դրանից երկու անգամ ավելի է դուրս հանվել:




Լրահոս