Գյուղապետն Արմեն Երիցյանից պարզեց, որ ինքը հավաքարար կունենա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին 5-6 տարիներին մեր համայնքում բազմաթիվ աշխատանքներ են տարվել»: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին` այս մասին նշեց Սյունիքի մարզի Տանձատափի գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը:

Նա նշեց, որ ինքը Շինուհայրում բարձրացրել է համայնքների խոշորացումից հետո սպասվող կրճատումների հարցը և հետաքրքրվել, թե դրանից հետո գյուղապետարանում քանի աշխատող է լինելու:

«Ես հարց բարձրացրի մեր համայնքի աշխատակազմի մասին, հարցրեց` ինչքան աշխատակազմ մնա, ասեցի` գյուղապետ, քարտուղար, հաշվապահ, հավաքարար, պահակ, գրադարանավար: Պատասխանեցին, որ հաշվապահն ու քարտուղարը չեն լինի, մյուսները կլինեն աշխատանքի մեջ: Այսինքն` բնական եմ համարում համայնքի խոշորացումը», – նշեց նա:

Գյուղապետը նշեց, որ մինչ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպումը Սյունիքի մարզի բնակչությունը դեմ էր խոշորացման ծրագրին: «Հանդիպումից հետո ավելի դրական կարծիքներ հայտնեցին: Իրազեկված չեն. օրինակ` մենք` որպես համայնքի ղեկավար, իրազեկված չենք», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս