
Սան Պաուլոյում ընթացող “Մեծ սաղավարտ – վարպետներ” մրցաշարի եզրափակիչ փուլը հաղթանակով սկսեց Լևոն Արոնյանը:
Հայ շախմատիստը, սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Մրցաշարի մյուս երկու պարտիաներում, Անանդը ոչ-ոքի խաղաց Վալյեխոյի հետ, իսկ Մագնուս Կառլսենն անսպասելիորեն պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Այդպիսով, առաջին տուրից հետո, Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալու է երկրորդ տուրը, որում Արոնյանը սևերով խաղալու է Անանդի հետ: