Թուրքիայի սպորտի նախարարությունը և ֆուտբոլային լիգան որոշել են 1 շաբաթով դադարեցնել ազգային առաջնությունը: Պատճառը զինված հարձակումն է Ստամբուլի «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա:
«Մենք դատապարտում ենք հարձակումը «Ֆեներբախչե»-ի ավտոբուսի վրա:
Միջադեպը համարում ենք հարձակում թուրքական ֆուտբոլի վրա և կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է ֆեդերացիայի հայտարարությունում: