
Աշտարակի խճուղում` Վահագն Թաղամասի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ի սահմաններում իրար են բախվել “ՎԱԶ-2107” մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով եւ “ԿԱՄԱԶ” մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը: Բախման հետեւանքով “ՎԱԶ-2107”-ի վարորդ` 31-ամյա Արտակ Թադեւոսյանը տեղում մահացել է: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Հրշեջ-փրկարարները իրականցրել են հովացման աշխատանքներ եւ մինչեւ ժամը 03.27-ը տարել հերթապահություն: Փրկարարները զոհվածի դիակը ազատել են արգելափակումից եւ դուրս են բերել ավտոմեքենայից: