Աղեղնավորների համար բարենպաստ օր է. ապրիլի 7-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունը չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:

Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք, ուղևորությունների ժամանակ հնարավոր են տհաճ միջադեպեր:

Ցուլ. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել:  Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում` ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:

Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:

Երկվորյակներ. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել, ձեր անկրկնելի ճաշակը ձեզ ինչպես միշտ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:

Խեցգետին. Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Առյուծ. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ այցելելու համար:

Կույս.  Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է  ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն:

Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Կշեռք. Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրջ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն անձնական նախաձեռնությունների շնորհիվ:

Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:

Կարիճ. Վատ օր չէ: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:

Աղեղնավոր. Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում, հանկարծաստեղծումներն այսօր ցանկալի են: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի:

Այծեղջյուր. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:

Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

Ջրհոս. Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե´ գործնական բանակցություններում, թե´ անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել:

Բարենպաստ օր է հրապարակային ելույթներ ունենալու և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը միանգամայն հաջողվում է:

Ձկներ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին, սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը`  դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և առանց փողի մնալու վտանգ կա:

Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:




Լրահոս