Մենք չենք վախենում կռվելուց. Սերժ Սարգսյանը` Россия 24-ի եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ կարևոր իրադարձություն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար.

«Պատահական չէ, որ խորհրդանիշ է ընտրվել անմոռուկ ծաղիկը, որի անունն աշխարհի շատ լեզուներով իր մեջ հիշողության իմաստն է կրում, և որի հինգ ծաղկաթերթիկները խորհրդանշում են հինգ աշխարհամասերը, որտեղ ապաստան են գտել ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր քույրերն ու եղբայրները»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին` Սարգսյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, և ընդգծել է` ադրբեջանական իշխանություններն ամրագրված սկզբունքներից ոչ բոլորն են ընդունում:

«Յոթ տարրերը միասին են, և չես կարող որևէ մեկին առանձին վերաբերվել: Մարդկանց պետք է պատրաստել ոչ թե պատերազմին, այլ` խաղաղությանը: Լեռնային Ղարաբաղը ստիպված է անվտանգության գոտի ստեղծել, որպեսզի ամենօրյա կրակոցներից պաշտպանի մոտակա գյուղերը: Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանել, սկզբունքները, որոնք մենք մնացած պետություններին առաջարկել ենք որպես լուծում: Մենք չենք վախենում կռվելուց», – հայտարարել է նա:




Լրահոս