4 հազար երիտասարդ 9-րդ դասարանից հետո չեն շարունակում կրթությունը, ինչի համար հետո փոշմանում են. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9-ամյա պարտադիր կրթությունը 12-ամյա դարձնելու որոշումը Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն առաջադեմ քայլ է համարում: Այս մասին նա նշեց Armlur.am-ի հետ զրույցում:

«Ապահովելու է մեր երիտասարդների կրթության շարունակականության իրավունքը: Հիմա, երբ 9-ամյակն է պարտադիր, մեծ թվով երիտասարդներ չեն շարունակում իրենց կրթությունը, որի համար տարիներ հետո փոշմանում են: Այսպես նշանակում է, որ երիտասարդը պետք է ստանա 12-ամյա կրթություն», – նշեց նա:

Անահիտ Բախշյանը համաձայն է այն տեսակետի հետ, որ երիտասարդները նաև աշխատանքի խնդիր են ունենում, սակայն հայտարարեց, որ այդ ամենը չպետք է լինի կրթության հաշվին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս