Գալուստ Սահակյանը «նեղացրել է» Սերգեյ Նարիշկինին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել:

Քննարկման առաջին մասում նախագահությունում նստած են եղել Աժ նախագահը, վարչապետը և Նարիշկինը, ընդմիջմանը Աժ նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսն է եղել, որից հետո շարունակվել է քննարկումը: Բայց շարունակությանը Գալուստ Սահակյանը չի մասնակցել: Նրա փոխարեն՝ Նարիշկինի կողքը, նախագահությունում նստել է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ասում են, թե այս վերաբերմունքից էլ Նարիշկինը վիրավորվել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս