«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրանով նախատեսվում է Հայաստանում հիմնադրել մասնավոր գերեզմանատներ: Մասնավոր գերեզմանատուն հիմնելու համար, սակայն, անհրաժեշտ կլինի թույլտվություններ ստանալ պետական տարբեր մարմիններից: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ այս ոլորտում գերիշխող դիրքեր է ունենալու Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Այսինքն՝ գերեզմանատների բիզնեսը դրվելու է հենց ՀՀԿ-ական այս պատգամավորի հսկողության ներքո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։