Ապահով Հայաստանի երկրորդ քաղաքը դատարկվում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառվել է 119 հազար 300  մարդ. սա ազատ, անկախ ու ապահով Հայաստանի երկրորդ քաղաքի բնակչության ցուցանիշն է, որն այսօր ընդունվում է որպես պաշտոնական վիճակագրական տվյալ: Իսկ խորհրդային ժամանակներում ու նույնիսկ հետանկախության առաջին շրջանում, մինչ արտագաղթի ծավալումը, Գյումրիի բնակչությունը հատել է 200 հազարը: Միաժամանակ, նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակ Գյումրիից անվերադարձ կերպով հեռանում է հինգ հարյուր մարդ: Մոտավոր հաշվարկներով ստացվում է` ամեն օր Գյումրիից հեռանում է  հինգ – վեց հոգուց բաղկացած մեկ ընտանիք:

Կարճ ասած, Գյումրին աստիճանաբար ամայանում է: Քաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարելի է տեսնել փակ խանութներ` «վաճառվում է» ցուցանակով, պատերին` հայտարարություններ վաճառվող բնակարանների, տների ու անշարժ գույքի այլ տեսակների մասին: Ընդ որում, բոլոր վաճառողները բողոքում են, որ գնորդ չկա: Ըստ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալների` Գյումրիում անշարժ գույքի շուկայում այս պահին դիտվում է ընդհանուր անկում, ինչը, սակայն, զարմանալիորեն, չի ազդում անշարժ գույքի գների կամ միավոր քառակուսի մետր տարածքի արժեքի վրա (մեկ մետր քառակուսին` 309 հազար ՀՀ դրամ)»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս